«Բարսելոնան» կհեռացնի Ռոնալդ Կումանին

489

«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, հաղորդում է իսպանական Marca-ն։

Կատալոնական ակումբը որոշման մասին կհայտարարի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումից հետո, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Մադրիդում։

Ռոնալդ Կումանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտւ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում էլ «Բարսելոնան» 0։3 հաշվով պարտություն կրեց։ Այս անգամ մրցակիցը Լիսաբոնի «Բենֆիկան» էր։ Առաջին տուրում կատալոնական թիմը նույն հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»։ Պատմության մեջ առաջին անգամ «Բարսելոնան» եվրագավաթային մրցաշարի առաջին երկու խաղերում չի կարողանում գոլ խփել։

Նախորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա․ «Ռոման» խնդիրներ չունեցավ Ուկրաինայում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԼապորտան ցանկանում է «Բարսելոնա» հրավիրել գերմանացի մարզիչի