‘«Բարսելոնան» կհետաձգի Ալվեսի պատիժը’

2003

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը տեսանյութ է հրապարակել, որում կանացի կեղծամով է, և կանացի ձայնով խոսել է Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյից» կրած պարտության մասին։ Ալվեսը տեսանյութում, մասավորապես, ասել է, որ դա ընդամենը ֆուտբոլային հանդիպում է, և կյանքը շարունակվում է։ 

Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է, որ տեսանյութը ոչ միանշանակ վերաբերմունքի է արժանացել։

-Մի կողմից ֆուտբոլիստներն սթափվել են այդ պարտությունից հետո, նրանք բարձր տրամադրություն ունեն, կատակներ են անում, սակայն ակումբի որոշ անդամներ զայրացած են տեսանյութի պատճառով,-ասել է Բարտոմեուն՝ նշելով, որ ֆուտբոլիստը կարող է պատժվել, սակայն ոչ հանրայնորեն։

-Մենք չենք ուզում ակումբում կատարվող ամեն ինչ հանրությանը ներկայացնել։ Բաներ կան, որոնք կարողանում ենք գաղտնի պահել, բաներ կան, որ թաքցնել չի ստացվում։ Ամեն դեպքում եթե որոշվի Ալվեսին պատժել, այդ մասին չենք հայտարարի,-նշել է նախագահը:

Սակայն ինչպես հայտնի է դարձել «Sport.es»-ին, «Բարսելոնայում» որոշել են այս պահին որևէ պատիժ չկիրառել ֆուտբոլիստի նկատմամբ։ Ղեկավարությունը չի ցանկանում այժմ որևէ կերպ լարել թիմում իրադրությունը, այդ պատճառով Ալվեսի արարքին կանդրադառնան միայն մրցաշրջանն ավարտելուց հետո և հարմար գտնելու դեպքում պատժամիջոցներ կկիրառեն։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բլան. «Իմ աշխատանքը միշտ վտանգված է»’