‘«Բարսելոնան» կրկնեց «Ռեալի» ռեկորդը’

801

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում 4:0 հաշվով հաղթելով «Լեւանտեին», «Բարսելոնան» կրկնեց Մադրիդի «Ռեալի» նվաճումը, որը 1992-93 մրցաշրջանում Պրիմերայի պատմության լավագույն մեկնարկն էր ունեցել:

13 մեկնարկային հանդիպումներում կատալոնացիները տարել են 12 հաղթանակ եւ ընդամենը մեկ ոչ-ոքի արել` «Ռեալի» հետ:

Մադրիդյան ակումբի ռեկորդը «Բարսան» կարող է գերազանցել արդեն դեկտեմբերի 1-ին, եթե սեփական խաղադաշտում հաղթի բասկյան «Աթլետիկին»:

Նախորդ հոդվածը‘Որպես նախագահի պոտենցիալ թեկնածու՝ ԶԼՄ-ներում ամենից հաճախ հիշատակվում է Սերժ Սարգսյանի անունը’
Հաջորդ հոդվածը’11 ամիս աշխատավարձ չստացած աշխատակիցներին հնարավոր է՝ վճարեն 3 ամսվա աշխատավարձը’