«Բարսելոնան» կփորձի վերադարձնել Գվարդիոլային

272

Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է Խոսեպ Գվարդիոլային վերադարձնելու հնարավորությունը, եթե կատալոնացի մասնագետը հեռանա Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», հաղորդում է Goal.com-ը։

Կատալոնական ակումբում հետեւում են «Մանչեսթեր Սիթիին» ներկայացրած ֆինանսական խարդախության մեղադրանքների գործին։ Գվարդիոլան հայտարարել էր, որ եթե մանչեսթերյան ակումբը մեղավոր ճանաչվի, ինքը կհեռանա։

Գվարդիոլային հրավիրելու ցանկություն ունի նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։

Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012 թվականներին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Իսպանիայի եռակի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ աշխարհի ակումբային առաջնություն։

Նախորդ հոդվածըՀայաստանից Արցախ է տեղափոխվել 20 մարդ
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն կվաճառի Նեյմարին