«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» եւ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)

253

«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Չավիի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթեց չեմպիոն «Ռեալին»։

33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Գավին, որին գոլային փփոխանցում կատարեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (տեսանյութ)։ 45-րդն րոպեին Լեւանդովսկին գոլ խփեց Գավիի փոխանցումից հետո (տեսանյութ)։ 69-րդ րոպեին Գավիի փոխանցումն օգտագործեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին՝ խփելով կատալոնական թիմի երրորդ գոլը (տեսանյութ)։ Ավելացված երրորդ րոպեին Արքայական թիմի միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման (տեսանյութ

«Բարսելոնան» 14-րդ անգամ (ռեկորդային ցուցանիշ) նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը՝ 2018 թվականից հետո առաջին անգամ։ Չավին առաջին տիտղոսը նվաճեց «Բարսելոնայի» մարզիչի պաշտոնում։

Իսպանիայի Սուպերգավաթ, եզրափակիչ

«Ռեալ» — «Բարսելոնա»՝ 1:3 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 90+3 — Գավի, 33, Ռոբերտ Լեւանդովսկի, 45, Պեդրի, 69

Նախորդ հոդվածըԿարպիս Փաշոյան. Գործ ունենք մի մեծ ստի հետ
Հաջորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյան․ Ինձ համար պատիվ էր Հայաստանի հավաքականը ներկայացնելը (տեսանյութ)