‘«Բարսելոնան» հաղթեց «Օլիմպիակոսին», «Յուվենտուսը»՝ «Սպորտինգին» (տեսանյութ)’

2178

Չեմպիոնների լիգայի D խմբի երրորդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Օլիմպիակոսին» ու 3:1 հաշվով հաղթանակ տոնել:

Մեկնարկային րոպեներին կատալոնացիների հսկայական ճնշումը վերածվել է հույների պաշտպան Դիմիտրոս Նիկոլաուի ինքագոլին, որի համահեղինակը Ժերար Դեուլոֆեուն է եղել: Առաջին կեսի վերջնամասում երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվել է Ժերար Պիկեն: 

Ընդմիջումից հետո «կապտանռնագույներն» արագորեն լուծել են հաղթողի հարցը: Տուգանային հարվածով աչքի է ընկել Լիոնել Մեսսին, ապա նրա փոխանցումից հետո Լյուկա Դինը: Հյուրերը խաղավերջում պատասխանել են Դիմիտրոս Նիկոլաուի գլխով խփած գոլով:

Խմբի մյուս մրցավեճում «Յուվենտուսը» կամային հաղթանակ է տոնել «Սպորտինգի» նկատմամբ: Թուրինում նույնպես հաշիվը բացվել է ինքնագոլի արդյունքում: Անակնկալ անդրադարձից հետո գնդակը տանտերերի դարպասն է ուղարկել Ալեքս Սանդրոն: Առաջին կեսում պատասխան գոլը հեղինակել է Միրալեմ Պյանիչը, ով աչքի է ընկել տուգանայինից կատարած անթերի հարվածով: «Բյանկոներիի» միայն խաղավերջում է հաջողվել հաղթանակ կորզել: Դուգլաս Կոստայի փոխանցումից հետո գլխով գոլ է խփել Մարիո Մանջուկիչը: Գրանցվել է 2:1 հաշիվը: 

Երրորդ տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 9 միավոր: «Յուվենտուսի» հաշվին գրանցված է 6, «Սպորտինգի»` 3, իսկ «Օլիմպիակոսի»` 0 միավոր:

Նախորդ հոդվածը‘B խումբ. ՊՍԺ-ն և «Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակներ տարան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ հաղթանակը տոնեց (տեսանյութ)’