‘«Բարսելոնան» հաղթում է, Մեսին՝ շարունակում ռեկորդներ թարմացնել’

964

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռայո Վալեկանոյին»:

Ինչպես երեւում է, կատալոնացիները աստիճանաբար դուրս են գալիս փետրվարյան ճգնաժամից եւ խաղից խաղ ավելի հիշեցնում իրենց հզորագույն ժամանակները:

Այս խաղում էլ «Բարսելոնան» բավական տպավորիչ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեց եւ պետք է առնվազն 7-8 գնդակ խփեին, բայց բավարարվեցին միայն երեքով: Դրանցից երկուսը գրանցվեց Լիոնել Մեսիի օգտին, որը արդեն 18-րդ հանդիպումն անընդմեջ է գոլ խփում եւ եթե մոլորակի վրա կա մարդ, որը կարող է գերազանցել այդ ռեկորդը, ապա դա հենց ինքը՝ Մեսին է: Մեսին այս առաջնությունում խփեց իր 42-րդ գնդակը եւ առայժմ այստեղ էլ է շարժվում ռեկորդային գրաֆիկով: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում արգենտինացին 50 գոլ է խփել: Բացի այդ, Մեսին նաեւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Փայլուն ցուցանիշներ:

«Բարսելոնան» վաստակեց 74 միավոր եւ 13 միավորով գերազանցելում է երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»:

Իսպանիայի առաջնություն. 28-րդ տուր  

«Բարսելոնա» — «Ռայո Վալեկանո»՝ 3:1

Դավիդ Վիլյա, 25, Լիոնել Մեսի, 40, 57 – Ռաուլ Տամուդո, 70

Նախորդ հոդվածը‘Շվեյցարուհին դարձել է հնդիկների խմբակային բռնաբարության զոհ’
Հաջորդ հոդվածը‘Կանադայում 2 կալանավոր բանտից փախել են ուղղաթիռի օգնությամբ’