«Բարսելոնան» հայտարարեց Ժորդի Ալբայի հեռանալու մասին

210

Իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան հունիսին կհեռանա «Բարսելոնայից», հաղորդում է  կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա ֆուտբոլիստը 2012 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում», որի հետ դարձել է Իսպանիայի 6-ակի չեմպիոն, 5-ակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող եւ Եվրոպայի սուպերգավաթակիր։ Ժորդի Ալբան «Բարսելոնայի» հետ մասնակցել է  458 հանդիպման, խփել է 27 գոլ, կատարել 99 գոլային փոխանցում։

Ժորդի Ալբան Իսպանիայի հավաքականի հետ դարձել է 2012թ․ Եվրոպայի չեմպիոն։

Նախորդ հոդվածը«Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի գավաթը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը նվաճեց 21-րդ տիտղոսը