‘«Բարսելոնան» հետաքրքրված է Մատայի ծառայություններով’

876

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի հարձակվող Խուան Մատայի ծառայություններով, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Այն խոսակցությունները, որոնց համաձայն կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ կապտանռնագույնները կարծում են, որ «Բարսելոնայի» խաղաոճին Մատան ավելի շատ է համապատասխանում:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Չելսիից» 2014 թվականի հունվարին: «Կարմիր սատանաների» կազմում իսպանացի ֆուտբոլիստը 37 հանդիպում է անցկացրել, խփել է 12 գնդակ եւ 8 գոլային փոխանցում է կատարել:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյան. ««Շախտյորը» շատ խնդիրներ կստեղծի «Բավարիայի» համար»’
Հաջորդ հոդվածը‘Պիկե.«Եթե «Բարսելոնա»-ն չհաղթի Չեմպիոնների լիգայում, թող դա անի «Չելսի»-ն»’