‘Բարսելոնան հսկայական գումար կառաջարկի Կոուտինյոյի տրանսֆերի համար’

1474

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հետաքրքրել է կատալոնական «Բարսելոնային»,- տեղեկացնում է Sport.es-ը:

Հաղորդվում է, որ «կապտանռնագույնների» մարզչական շտաբի անդամները ներկա են գտնվել Բրազիլիայի և Արգենտինայի (3:0) միջև կայացած հանդիպմանը, որպեսզի կարողանան հետևել բրազիլացու գործողություններին:

Նշվում է, որ 2017 թվականի ամռանը «Բարսելոնան» ֆուտբոլիստի տրանսֆերի համար «մերսիսայդցիներին» կառաջարկի 75 մլն եվրո:

Կոուտինյոյի պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ լրանում է 2020 թվականին:

Նախորդ հոդվածը‘Երկրպագուների արձագանքը Մխիթարյանին Օզիլով փոխելու հնարավորությանը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ֆանտաստիկ խաղ ստացվեց’