«Բարսելոնան» հրաժեշտ կտա 4 ավագներին

246

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշել են հաջորդ ամռանը հրաժեշտ տալ թիմի վետերաններ, իսպանացի խաղացողներ, թիմի ավագներ Սերխիո Բուսկետսին, Ժերար Պիկեին, Սերխի Ռոբերտոյին եւ Ժորդի Ալբային, հաղորդում է ESPN-ը։

Բուսկետսի եւ Ռոբերտոյի պայմանագրերն ավարտվում են հաջորդ ամռանը եւ չեն երկարաձգվի։ Սերխիո Ռոբերտոն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի հյուսիսամերիկյան ՄԼՍ։ Պիկեն ու Ալբան դեռ երկու տարվա պայմանագրեր ունեն, սակայն դուրս են մնացել հիմնական կազմից եւ ստանում են բարձր աշխատավարձ։ Նրանց տրանսֆերները կհանվեն վաճառքի։

Նախորդ հոդվածըՄխիթարյանի գոլն ավելացված 5-րդ րոպեին հաղթանակ բերեց «Ինտերին»՝ 4:3 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄբապեն 3 տարում ՊՍԺ-ից կարող է ստանալ 630 միլիոն եվրո