‘«Բարսելոնան» «Միլանի» հետ խաղից առաջ հաղթանակ տարավ’

955

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» սեփական կսառեզերվային կազմով 2:0 հաշվով հաղթեց մրցաշարի ետնապահին՝ Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» դարպասը:

Արդեն մարտի 12-ին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում ընդունելու է «Միլանին», որին առաջին խաղում պարտվել էր 0:2 հաշվով: Կատալոնացիների մարզիչ Տիտո Վիլանովան հանգիստ էր տվել Մեսիին, Ինյեստային, Չավիին, Պեդրոյին, Բուսկեստին, Ալբային, Պիկեին: Սակայն նույնիսկ թուլացված կազմով «Բարսելոնան» խնդիրներ չունեցավ: Առաջին խաղակեսում աչքի ընկավ Սանչեսը, իսկ երկրորդ խաղակեսի վերջում փոխարինման դուրս եկած Լիոնել Մեսին խփեց այս առաջնությունում իր 40-րդ գնդակտ, ինչպես նաեւ թարմացրեց իր ռեկորդը՝ աչքի ընկնելով Պրիմերայի 17-րդ խաղում անընդմեջ:

«Բարսելոնան» վաստակեց 71 միավոր եւ 14 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոյին»:

Իսպանիայի առաջնություն. 25-րդ տուր

«Բարսելոնա» — «Դեպորտիվո»՝ 2:0

Ալեքսիս Սանչես, 38, Լիոնել Մեսի, 88

Նախորդ հոդվածը‘Վրաստանում համաներվել է ավելի քան ութ հազար կալանավոր’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Ավագանու ընտրություններին մասնակցելու ենք հաղթելու վճռականությամբ (տեսանյութ)’