‘«Բարսելոնան» «Միլանի» հետ խաղում խաղադաշտ կմտցնի իր ակադեմիայի 10 սաների’

790

«Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում «Բարսելոնան» պատրաստվում է մեկնարկային կազմում ընդգրկել իր ակադեմիայի 10 խաղացողի, հայտնում է Mundo Deportivo-ն:

Սպասվում է, որ կատալոնյան ակումբի միակ խաղացողը, որը մեկնարկային կազմում չի ներայացնի թիմի դպրոցը, բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշն է:

Marca-ն նշում է, որ Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում «Բարսան» խաղադաշտ դուրս կգա հետեւյալ կազմով. Վալդես, Դանի Ալվեշ, Պիկե, Պույոլ, Ալբա, Չավի, Բուսկետս, Ֆաբրեգաս, Պեդրո, Մեսի, Ինյեստա:

Հիշեցնենք, որ «Միլան» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր, Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘Քյոհնա կտակարան’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության հետ’