‘«Բարսելոնան» Մոսկվայում խնդիրներ չունեցավ’

861

Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկ տակ ընդունել էր «Բարսելոնային»: Չլիներ նախորդ տուրում «Սելթիկի» հետ խաղում սայթաքումը, միգուցե կատալոնացիները երկրորդ կազմով հանդես գային, ինչպես օրինակ դա անելու է «Մանչեսթեր Յունայթեդը» «Գալաթասարայի» հետ խաղում: Իսկ այսպես «Բարսելոնան» Մոսկվա էր եկել ուժեղագույն կազմով, միայն հաղթանակի համար, ինչը եւ վստահորեն արեց:

«Բարսելոնան» հանդիպման ելքը վճռեց արդեն առաջին խաղակեսում՝ երկու անգամ աչքի ընկավ հրաշալի Մեսին, եւս մեկ անգամ նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ալվեշը:

Երկրորդ խաղակեսում կատալոնացիները սկսեցին «էկոնոմ» ռեժիմով խաղալ՝  խնայելով ուժերը եւ հանգիստ պահպանեցին անհրաժեշտ հաշիվը՝ 3:0:

Նշենք, որ Մեսին ՉԼ-ում արդեն 5 գոլի հեղինակ դարձավ, եւ ռմբարկուների մրցավազքում հավասարվեց առաջատարին՝ Կրիշտիանու Ռոնալդուին:

Չեմպիոնների լիգա. խմբային մրցաշար 

G խումբ

«Սպարտակ» —  «Բարսելոնա»` 0:3

Ալվեշ՝ 16, Մեսի՝ 27, 39


 
 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը Մեդվեդեւից’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգ. Ոստիկանները խոչընդոտում են լրագրողի աշխատանքներին ‘