«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել 7 խաղացողի

354

«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 7 խաղացողի՝ դարպասապահի, կենտրոնական պաշտպանի, երկու եզրային պաշտպանի, մեկ կիսապաշտպանի եւ երկու հարձակվողի։

Կատալոնական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հույս ունի, որի ակումբը կկարողանա ապահովել ամեն դիրքում երկու հավասարազոր խաղացողի, հաղորդում է Diario Sport-ը։

Սպասվում է, որ «Բարսելոնային» կմիանան «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Կրիստենսենն ու «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։

Ամռանն ավարտվում են պայմանագրերը Դանի Ալվեսի, Սերխի Ռոբերտոյի, Ուսման Դեմբելեի, Լյուկ դե Յոնգի եւ Ադամա Տրաորեի հետ։

Ակումբը կփորձի վաճառել Կլեման Լանգլեին, Սամուել Ումտիտիին, Օսկար Մինգեսային, Սերջինյո Դեստին, Ռիկի Պուչին, Մեմֆիս Դեպային եւ Մարտին Բրեյթուեյթին։ Վարձակալությունից կվերադառնան Ֆիլիպե Կոուտինյոն, Միրալեմ Պյանիչը, Ֆրանսիշկու Տրինկաուն եւ Ալեքս Կոլյադոն։

Նախորդ հոդվածըԼուկակուն մտադիր է վերադառնալ «Ինտեր»
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն ստիպված կլինի 15 միլիոն եվրո վճարել Պոչետինոյի մարզչական շտաբին, եթե հեռացնի