«Բարսելոնան» մտադիր է վաճառել Մարկոս Ալոնսոյին

224

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է մինչեւ այս տրանսֆերային պատուհանի փակվելը վաճառել 32-ամյա իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյին բարձր աշխատավարձի պատճառով, հաղորդում է AS-ը։

Այս տարվա հունվարին կատալոնական ակումբը երկարաձգել էր պայմանագիրը Մարկոս Ալոնսոյի հետ մինչեւ 2024թ․ հունիս։ Նրա հրաժարագինը 50 միլիոն եվրո է։

Անցած ամռանը Մարկոս Ալոնսոն «Բարսելոնային» միանալու համար համաձայնել էր աշխատավարձի կրճատման, սակայն կողմերը կնքեցին մեկ տարվա պայմանագիր՝ պայմանավորվելով, որ կերկարաձգեն համագործակցությունը, եթե նրա խաղամակարդակը համապատասխանի իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի պահանջներին։

Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» սան է, խաղացել է նաեւ «Բոլթոնում», «Ֆիորենտինայում», «Սանդերլենդում» եւ «Չելսիում»։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբներ։

Նախորդ հոդվածը«Ռեալ Սոսիեդադի» նախագահ․ 2019 թվականից հետեւել ենք Արսեն Զախարյանին
Հաջորդ հոդվածըԿրակել են Վերին Շորժայի ուղղությամբ