«Բարսելոնան» մտադիր չէ բավարարել Սալահի ֆինանսական պահանջները

370

Անգլական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը ամռանը չի տեղափոխվի «Բարսելոնա»։ Կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել պայմանների հարցում, հաղորդում է AS-ը։

29-ամյա ֆուտբոլիստը պահանջել է 5 տարվա պայմանագիր տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձով։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը չի ընդունել այս պայմանները։

Բացի այդ «Լիվերպուլը» Սալահին վաճառելու ցանկություն չունի։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 28 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 8 խաղում նա խփել է 8 գոլ։

Նախորդ հոդվածը«Չպատերազմ»՝ գաղափարախոսական քարոզչություն Ռուսաստանում
Հաջորդ հոդվածըFIDE Grand Prix. Ուեսլի Սոն եզրափակիչում հաղթեց Հիկարու Նակամուրային