‘«Բարսելոնան» շրջանցեց «Ռեալին», Մեսսին խփեց 3 գոլ և հավասարվեց Ռոնալդուին (տեսանյութ)’

1228

Իսպանական Պրեմերան 26-րդ տուրից հետո ունեցավ նոր առաջատար, որը «Բարսելոնան» է: Մարտի 8-ին կատալոնացիները տանը 6:1 հաշվով հաղթեցին «Ռայո Վալյեկանոյին» և, շրջանցելով Մադրիդի «Ռեալին», գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:

Խաղի հաշիվը բացեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Ընդմիջումից 4 րոպե անց իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը, այնուհետև եկավ Լիոնել Մեսսիի ժամանակահատվածը: 54-րդ րոպեից հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով, իսկ արգենտինացի հարձակվողը 11 մետրանոցն անվրեպ իրացնելուց հետո աչքի ընկավ ևս 2 անգամ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսսին գոլերի քանակը հասցրեց 30-ի և հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Քրիստիանու Ռոնալդուին: Վերջնամասում հյուրերին հաջողվեց կրճատել հաշիվը, իսկ «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը հեռացվեց խաղադաշտից: «Ռայո Վալյեկանոյի» հեղինակության գոլը 80-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Ալբերտո Բուենոն, ով նախորդ տուրում դարձել էր պոկերի հեղինակ: Կատալոնացիներին 5 գոլի առավելությունը հաջողվեց վերականգնել ավելացված ժամանակում, երբ Սուարեսը դարձավ դուբլի հեղինակ:

 

«Բարսելոնան» օգտվեց երկրորդ տեղ նահանջած «Ռեալի» պարտությունից և 1 միավոր առաջ անցավ Արքայական ակումբից: 

ԲԱՐՍԵԼՈՆԱ-ՌԱՅՈ Վ. 6-1 (1-0) MC
1-0՝ Լուիս Սուարես 5՛, 2-0՝ Խերարդ Պիկե 49՛, 3-0՝ Լիոնել Մեսսի 56՛ (11մ), 4-0՝ Լիոնել Մեսսի 63՛, 5-0՝ Լիոնել Մեսսի 68՛, 5-1՝ Ալբերտո Բուենո 81՛ (11մ), 6-1՝ Լուիս Սուարես 90՛
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո (4.Իվան Ռակիտիչ, 60), 18.Խորդի Ալբա (21.Ադրիանո, 69), 22.Դանի Ալվես, 24.Ժերեմի Մատյո, 6.Չավի, 8.Անդրես Ինյեստա (12.Ռաֆինյա, 65), 7.Պեդրո Ռոդրիգես, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի
ՌԱՅՈ Վ.. 13.Քրիստիան Ալվարես, 2.Տիտո, 4.Անտոնիո Ամայա, 14.Էմիլիանո Ինսուա, 15.Աբդուլայե Բա, 10.Ռոբերտո Տրաշորաս, 21.Յոզաբեդ (17.Քուինի Մարին, 65), 12.Գաել Կակուտա, 19.Լեո Բապտիստան (9.Մանուշու, 81), 22.Լիկա (16.Խավյեր Ակինո, 69), 23.Ալբերտո Բուենո
Հեռացում՝ Դանի Ալվես 80՛ (Բ) ; Զգուշացում՝ Խավյեր Մասկերանո 29՛ (Բ), Խորդի Ալբա 57՛ (Բ), Ադրիանո 90՛ (Բ), Տիտո 27՛ (Ռ), Ռոբերտո Տրաշորաս 56՛ (Ռ), Խավյեր Ակինո 84՛ (Ռ) ; Հեռացում՝ Տիտո 54՛ (Ռ) ;Մրցավար՝ Խեսուս Խիլ Մանսանո 
57 ԳՆԴԱԿԻ % 43
19 (12) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (3)
13 ՏՈՒԳԱՆՔ 11
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
5 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Մեր խնդիրրը ոչ թե պաշտպանությունում է, այլ հարձակման գծում»’
Հաջորդ հոդվածը‘Իսկո. ««Ռեալն» անկումային շրջանում է, բայց մենք կարող ենք լուծել բոլոր խնդիրները»’