«Բարսելոնան» ուժեղ էր «Սեւիլիայից» (տեսանյութ)

265

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

58-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան, որին գոլային փոխանցում կատարեց կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։

70-րդ րոպեին իսպանացի Չավիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Գավին։

9 րոպե անց աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Ալբան ու Ռաֆինյան նաեւ մեկական գոլային փոխանցում կատարեցին։

«Բարսելոնան» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որն այս տուրում 0:1 հաշվով պարտվել էր «Մալյորկային»։ «Սեւիլիան» 16-րդն է՝ 21 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բարսելոնա» — «Սեւիլիա»՝ 3:0 (տեսանյութ)

Ժորդի Ալբա, 58, Գավի, 70, Ռաֆինյա, 

Նախորդ հոդվածը«Ինտերը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըATP-ն հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը