‘«Բարսելոնան» ՉԼ-ում իսպանական թիմերի դեմ 6 խաղերից միայն մեկում է հաղթել ‘

1440

Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում պարտվել է իսպանական թիմերի հետ 6 հանդիպումներից հինգում։ Կատալոնացիների հաշվին կա երեք ոչ-ոքի և երկու պարտություն։ Բախտը չժպտաց միայն Մադրիդի «Ռեալին» 2010-11թթ. մրցաշրջանում։

2001-02թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվեց «Ռեալին» (0:2), իսկ պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի (1:1)։ Իսկ 2010-11թթ. մրցաշրջանում, կրկին կիսաեզրափակիչ փուլում, հաղթեց արդեն «Բարսելոնան» (2:0,1:1): Եզրափակչում կապտանռնագույնները հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» (3:1) և նվաճեցին գավաթը։ 

2013-14թթ. մրցաշրջանում կատալոնացիները դուրս մնացին քառորդ եզրափակչից՝ երկու խաղերի արդյունքում պարտվելով Մադրիդի «Ատլետիկոյին» (1:1, 0:1):

«Բարսելոնան» եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում հանդիպել է իսպանական թիմերի ևս երեք անգամ։ 1959-60թթ. մրցաշրջանում կապտանռնագույնները դուրս մնացին «Ռեալի» դեմ երկու հանդիպումների արդյունքում (1:3, 1:3): Հաջորդ մրցաշրջում «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի առաջին փուլում հաղթահարեց «Ռեալի» արգելքը (2:2, 2:1)։ 1999-2000թթ. մրցաշրջանի կիսաեզրափակչում «Բարսելոնան» դուրս մնաց «Վալենսիայի» դեմ պայքարում (1:4, 2:1):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնան» կհանդիպի «Ատլետիկոյի» հետ։

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. «Միայն տաղանդով ոչնչի չես հասնի»’
Հաջորդ հոդվածը‘Կլյուվերտ. «Լուի վան Գալը խնդիրներ է ունենում փորձառու խաղացողների հետ»’