«Բարսելոնան» պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել Օբամեյանգին

256

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Գաբոնցի հարձակվողին ձեռք բերելու ցանկություն ունի Լոնդոնի «Չելսին»։

Տրանսֆերի գործարքում կարող է ներառվել «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի տեղափոխությունը կատալոնական ակումբ։

33-ամյա Օբամեյանգը «Բարսելոնա» է տեղափոխվել այս տարվա հունվարին «Արսենալից» ազատ գործակալի կարգավիճակում։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Նախորդ հոդվածըՓորձագետ․ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը ԶԱԷԿ` ՄԱԿ-ն արգելակում է Արևմուտքի ճնշման տակ
Հաջորդ հոդվածըATP. Կարեն Խաչանովը նահանջել է դասակարգման աղյուսակում