«Բարսելոնան» պարտության մատնեց «Ռեալին» (տեսանյութ)

213

ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հաղթեց փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալին»՝ 3:0:

15-րդ րոպեին բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որին փոխանցումը կատարեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին։

20-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի նկատմամբ խախտման հետեւանքով 11-մետրանոց նշանակվեց «Բարսելոնայի» դարպասին, սակայն բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հարվածեց հորիզոնական դարպասաձողին։

Առաջին խաղակեսում վնասվածքներ ստացան եւ փոխարինվեցին «Բարսելոնայից» Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան, թիմի նորեկ Իլկայ Գյունդոգանն ու դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենը, «Ռեալից»՝ ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին։

85-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կրկնապատկեց «Բարսելոնայի» առավելությունը։ Ավելացված առաջին րոպեին կատալոնական թիմը խփեց նաեւ երրորդ գոլը։ Աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։

Նախորդ հոդվածըԹիկնիզյան. 2023 թվականի սկզբին ես որոշում կայացրեցի, որ ժամանակն է առաջ շարժվելու
Հաջորդ հոդվածը«Լիվերպուլը» պատրաստ է մեկ տարով վարձակալել Կիլիան Մբապեին