‘ «Բարսելոնան» վերադարձնում է իր խաղաոճը. (Տեսանյութ)’

1031

Իսպանական «Լա Լիգայի» 6-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ անցկացրեց մեկնարկած մրցաշրջանում իր լավագույն խաղը՝ այդպիսով լռեցնելով իրենց քննադատներին, ովքեր համարում են, որ կատալոնցիների խաղային ոճը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում: Կատալոնցիները առաջին խաղակեսում իրենց առաջատարների՝ Մեսսիի, Չավիի, Ինյեստայի, Նեյմարի մասնակցությամբ, էացրին «տիկի-տակայի» ժամանակաշրջանի լավագույն գրոհներից մեկը: Մարտինոյի Բարսան սովորականից ավելի «ուղիղ» էր խաղում, բայց կրկին վերադարձրեց գնդակին տիրելու հսկայական առավելությունը՝ 68 %: «Ռեալ Սոսյեդադի» դեմ 4-1 հաղթանակից հետո «կուլեները» Մադրիդի «Ատլետիկոյի» հետ շարունակում են գլխավորել «Լա Լիգայի» մրցաշարային աղյուսակը:

Ահա թե ինչ ասացին խաղից հետո Բարսայի արգենտինացի մարզիչն ու «ներկայացումն» իրականացնողները:

«Տատա» Մարտինո. Կարծում եմ՝ խաղային ոճի փոփոխման հետ կապված՝ ավելին շատ են մտածում դրսում, քան մենք՝ ներսում: Այսպիսի խաղամակարդակը պահպանել շատ բարդ է, բայց մենք փորձելու ենք դա անել: Մեսսիի փոխարինման հետ կապված՝ ես զրուցել եմ նրա հետ: Լեոյին երբեք դուր չի գալիս, երբ նրան փոխարինում են, բայց իմ պարտականությունն է պահպանել նրան վնասվածքներից՝ մրցաշրջանի ավարտին լավ մարզավիճակում գտնվելու համար:

Խերարդ Պիկե. Մենք թերևս միակ ակումբն ենք աշխարհում, որ կարող ենք քննադատության ենթարկվել հյուրընկալվելիս 0-4 հաշվով հաղթելուց հետո: Մենք գիտենք՝ որտեղ ենք խաղում՝ Բարսայում, բացի հաղթելուց, պետք է գեղեցիկ խաղաս:

Նեյմար. Մենք կատարելագործում ենք մեր խաղը՝ ամեն հաջորդ խաղին ավելի լավ ֆուտբոլ ցուցադրելով: Շատ ուրախ եմ «Լա Լիգայում» առաջին գոլիս համար, բայց ավելի կարևոր է թիմի հաղթանակը:

Լեո Մեսսին էլ իր փոխարինման վերաբերյալ հայտարարություն է տարածել իր Facebook-ի պաշտոնական էջում, որտեղ քննադատել է մադրիդյան ԶԼՄ-ներին: «Մարտինոյին ուղղված ոչ մի ժեստ չեմ արել: Ոչ ոքի հաճելի չէ փոխարինվել, սակայն մենք պետք է ընդունենք այդ որոշումները, քանի որ դա արվում է հօգուտ թիմի: Իսկ, եթե կա ինչ-որ բան, որը ես չեմ ընդունում, ապա դա որոշ լրատվամիջոցների իմ վերաբերյալ ինչ-ինչ կեղծ տեղեկություններ հաղորդելն է»:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանին նշանակեց ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում վերանորոգել են «Տատիկ-Պապիկը»’