«Բարսելոնան» վերջին րոպեին փրկվեց պարտությունից (տեսանյութ)

436

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Գրանադայի» հետ։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ հիմնական ժամանակի վերջին րոպեին փրկվելով պարտությունից՝ 1։1։

Արդեն երկրորդ րոպեին հյուրերի պորտուգալացի պաշտպան Դոմինգուշ Դուարտեն բացեց խաղի հաշիվը։

90-րդ րոպեին «Բարսելոնայի» պատասխան գոլը խփեց ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։

«Բարսելոնան» 8 միավորով 7-րդն է։ «Գրանադան» 17-րդն է՝ 3 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բարսելոնա» — «Գրանադա»՝ 1։1 (տեսանյութ)

Ռոնալդ Արաուխո, 90 —  Դոմինգուշ Դուարտե, 2

Նախորդ հոդվածըԿինոյի տնից մինչև դիսլայքեր. ՉԻ
Հաջորդ հոդվածըԱլեքսանդր Գրիգորյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից»