‘«Բարսելոնան» վճարել է Գրիզմանի տրանսֆերի 120 միլիոն եվրոն’

823

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» վճարել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի 120 միլիոն եվրոն Մադրիդի «Ատլետիկոյին», հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։ Առաջիկայում կլինի պաշտոնական հայտարարություն։

28-ամյա Գրիզմանը չի միացել «Ատլետիկոյի» մարզումային հավաքին, ինչի համար կտուգանվի 200 հազար եվրոյով։

Գրիզմանը «Ատլետիկոյում» էր 2014 թվականից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 48 հանդիպման, խփել 21 գոլ։

Նախորդ հոդվածը‘Բրազիլիա. Բոլսոնարուն չի բացառում որդուն ԱՄՆ դեսպան նշանակելու հնարավորությունը’
Հաջորդ հոդվածը‘Նոր նախագահ Լիտվայում’