«Բարսելոնան» տուգանվել է 15,7 միլիոն եվրոյով

185

Իսպանիայի հարկային ծառայությունը 15,7 միլիոն եվրոյով տուգանել է «Բարսելոնային» խաղացողներին վճարումներ կատարելիս հարկային կանոնները խախտելու համար, հաղորդում է իսպանական Marca-ն։

«Բարսելոնան» խախտումներ է թույլ տվել թիմի նախկին խաղացողներ Արդա Թուրանին (1,3 միլիոն եվրո) եւ Ալեքս Սոնգին (3,5 միլիոն եվրո) փոխհատուցումներ վճարելիս։

Կատալոնական ակումբը նաեւ հովանավոր Audi մակնիշի ավտոմեքենաները ֆուտբոլիստներին վարձակալությամբ տրամադրելիս չի նշել վարձավճարի չափը։ Ակումբը հարկայինին չի տրամադրել նաեւ չարթերային թռիչքների ծախսերը։

Հարկային ծառայությունը հետաքննությունը սկսել էր 2019 թվականին։

Նախորդ հոդվածըՉԼ․ Մխիթարյանը՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում
Հաջորդ հոդվածըԳիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ