‘«Բարսելոնան» տրանսֆերային արգելքի ընթացքում հնարավորություն կունենա ֆուտբոլիստներ ձեռք բերելու ‘

820

ՖԻՖԱ-ի կողմից տրանսֆերների վրա դրված արգելքը չի խանգարի կատալոնական «Բարսելոնային» նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու։

Ինչպես գրում է El Mundo Deportivo-ն, առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում «կապտանռնագույնները» կկարողանան նոր ֆուտբոլիստների գնել, սակայն կգործեն որոշակի սահմանափակումներ։

Տարբերակներից մեկի դեպքում «Բարսելոնան» կկարողանա պայմանագիր կնքել ֆուտբոիստի հետ, սակայն վերջին իրավունք չի ունենա թիմին օգնել մինչև 2016 թ. հունվարի 1-ը։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը կարող է շարունակել հանդես գալ այն ակումբում, որի կազմում խաղում է։

Երկրորդ տարբերակը ավելի քիչ հավանական է։ «Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել ֆուտբոլիստների հետ և կատարել դրանով սահմանված բոլոր պարտավորությունները, նրանց վճարել աշխատավարձ և տալ մարզվելու հնարավորություն, սակայն պաշտոնական հանդիպումներում խաղադաշտ դուրս գալու իրավունք նրանք չեն ունենա մինչև 01.01.2016-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ՖԻՖԱ-ի կողմից պատժվել է անչափահաս ֆուտբոլիստների հետ պայմանագրերում առկա խախտումների պատճառով և մեկ տարով զրկվել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու իրավունքից։ Ակումբի բողոքարկումները մերժվել են։

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության կրթահամալիրում սովորողը թմրամիջոց է իրացրել. Քրգործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի զինուժը դիվերսիոն փորձ է արել, հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր’