«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» խաղացողին

426

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյին։ Կատալոնական ակումբն արդեն սկսել է բանակցություններն իտալական կողմի հետ, հաղորդում է Fichajes-ը։

30-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո։

Ալեքս Սանդրոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2015 թվականից։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 18 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՄոուրինյո․ Որոշել եմ 3 տարով նվիրվել «Ռոմային»
Հաջորդ հոդվածըAusOpen. Ռաֆայել Նադալը հաղթեց Կարեն Խաչանովին