‘«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ռակիտիչին եւ գնել Պոգբային’

1005

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին եւ ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է Don Balon-ը։

Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան բանակցել է Մադրիդի «Ռեալի» հետ եւ համաձայնության հասել անձնական պայմանագրի վերաբերյալ։ Արքայական ակումբը պատրաստ է 112 միլիոն եվրո վճարել Պոգբայի համար։ Երկու տարի առաջ մանչեսթերյան ակումբը «Յուվենտուսին» 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել էր 105 միլիոն եվրո։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 34 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Սալահը՝ «Լիվերպուլի» լավագույն խաղացող’
Հաջորդ հոդվածը‘Marca. «Բարսելոնա»-ի որոշ ֆուտբոլիստներ դժգոհ ենր Վալվերդեից’