«Բարսելոնան» փոխարինող է գտել Պիկեին

334

«Բարսելոնան» հետաքրքրվում է «Աթլետիկի» պաշտպան Ինյիգո Մարտինեսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը Մարտինեսին դիտարկում է որպես Ժերար Պիկեին փոխարինող։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կարող է ֆուտբոլիստին անվճար ձեռք բերել, քանի որ Մարտինեսի պայմանագրի ժամկետն «Աթլետիկի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Մարտինեսը 2 խաղ է անցկացրել բասկյան ակումբի կազմում։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Ամենաազդեցիկ ֆուտբոլիստների տասնյակը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը կրկին խախտել է հրադադարը