‘«Բարսելոնան» 2011թ. հունվարից սկսած առաջին անգամ պարտվեց 2 գնդակի տարբերությամբ’

822

Չեմպիոնների լիգայի 1/8  եզրափակիչ «Միլան» — «Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:

Վերջին անգամ կատալոնացիները երկու եւ ավելի գնդակի տարբերությամբ պարտվել էին 2011 թվականի հունվար 20-ին: Այն ժամանակ «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի խաղարկությունում հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել էր «Բետիսին»: Դրանից հետո «Բարսան» 132 պաշտոնական խաղ անընընդմեջ  երկու գնդակի տարբերությամբ պարտություն չէր կրել:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները սպասում են (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Մուլտիմիլիոնատեր Դենիս Տիտոն մտադիր է 2018 թ. տիեզերանավ ուղարկել Մարս’