«Բարսելոնան» 5 տարվա պայմանագիր կկնքի Գավիի հետ

436

«Բարսելոնան» զգալի առաջընթաց է ունեցել թիմի 17-ամյա կիսապաշտպան Գավիի հետ նոր պայմանագրի վերաբերյալ ընթացող բանակցություններում, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Կատալոնական ակումբը մտադիր է 5 տարվա պայմանագիր կնքել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ՝ հրաժարագինը սահմանելով 1 միլիարդ եվրո։ Գործող պայմանագրով նրա հրաժարագինը 50 միլիոն եվրո է։

Գավին առաջարկներ ունի անգլիական 3 ակումբներից, սակայն ցանկանում է հանդես գալ կատալոնական ակումբում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գավին մասնակցել է 11 հանդիպման, Չեմպիոնների լիգայում՝ 5 հանդիպման։

Նախորդ հոդվածը«Ռիվեր Փլեյթը» 36-րդ անգամ նվաճեց Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուս․ ԱՀԿ-ն անհանգստացած է ՀԱՀ-ում հայտնաբերված նոր մուտացիայի կապակցությամբ