«Բարսելոնա» — «Ալավես»՝ 1։1 (տեսանյութ)

339

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Ալավեսին»։

Գլխավոր մարզիչի պաշտոնից հոլանդացի Ռոնալդ Կումանի հեռացնելուց հետո կատալոնական ակումբը երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Սերժի Բարժուանի հետ առաջին խաղն ավարտեց ոչ ոքի։

49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բարսելոնայի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, սակայն արդեն 3 րոպե հետո հյուրերը կարողացան խփել պատասխան գոլը։ Աչքի ընկավ իսպանացի հարձակվող Լուիս Ռիոխան։

«Բարսելոնան» 16 միավորով 9-րդն է, «Ալավեսը» 16-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Բարսելոնա» — «Ալավես»՝ 1։1 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 49 — Լուիս Ռիոխա, 52

Նախորդ հոդվածըՌետրո․ Սթափության հորդոր Ռուսաստանից
Հաջորդ հոդվածը«Ռոման» տանը պարտվեց «Միլանին» (տեսանյութ)