‘«Բարսելոնա»-ի երկրպագուների պահվածքի պատճառով Չերիշևը ցանկանում է հեռանալ Իսպանիայից’

1567

«Վալենսիա»-ի հարձակվող Դենիս Չերիշևը ցանկանում է հեռանալ Իսպանիայից ու հանդես գալ այլ բարձրակարգ առաջնությունում: Այս մասին հաղորդում է «sport-english.com»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ռուս ֆուտբոլիստը հիասթափվել է իսպանական լիգայից «Բարսելոնա»-ի երկրպագուների պահվածքի պատճառով: Բանն այն է, որ «Բարսելոնա» – «Վալենսիա» գավաթային խաղի ժամանակ երկրպագուները վանկարկել են. «Չերիշև, մենք քեզ սիրում ենք»՝ ծաղրելով խաղացողին:

Ֆուտբոլիստի տեղափոխության համար հավանական տարբերակ է Անգլիան:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը, որին պատկանում է Դենիսի տրանսֆերը, Չերիշևին «Քադիս»-ի հետ հանդիպմանը խաղադաշտ դուրս բերելու համար հեռացվեց Արքայական գավաթի խաղարկությունից:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ հաղթեց «Լեսթեր»-ը «Սիթի»-ին՝ ըստ Կլաուդիո Ռանիերիի’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն վստահ է, որ գլխավորելու է «Յունայթեդ»-ը’