‘ «Բարսելոնա»-ի տրանսֆերային գործարքներն ու ծախսած գումարը` Սուբիսարետայի օրոք’

874

Անդոնի Սուբիսարետայի` «Բարսելոնա»-ի մարզական տնօրենի պաշտոնում անցկացրած տարիների ընթացքում կատալոնացիները 441.3 մլն եվրո են ուղղել տրանսֆերային գործարքների իրականցմանը: Այդ մասին հայտնում է AS-ը: Սուբիսարետան ակումբ է եկել 2010 թվականի հուլիսին, իսկ 2015-ի հունվարի 5-ին հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Նրա օրոք «Բարսելոնա» են տեղափոխվել 16 ֆուտբոլիստներ:

2010/11թթ մրցաշրջան` Դավիդ Վիլյա (40 մլն եվրո), Խավիեր Մասկերանո (22 մլն), Ադրիանո (10 մլն), Իբրահիմ Աֆելայ (3 մլն),

2011/12թթ մրցաշրջան` Սեսկ Ֆաբրեգաս (34 մլն եվրո), Ալեքսիս Սանչես (27 մլն), Ալեքս Սոնգ (19 մլն), Խորդի Ալբա (14 մլն),

2012/13թթ մրցաշրջան` Նեյմար (115.3 մլն եվրո` ներառյալ հարկերից խուսափելու հնարավոր տուգանքը),

2013/14թթ մրցաշրջան` Լուիս Սուարես (81 մլն եվրո), Ժերեմի Մատյե (20 մլն), Իվան Ռակիտիչ (18 մլն), Կլաուդիո Բրավո (12 մլն), Մարկ Անդրե տեր Շտեգեն (12 մլն), Տոմաս Վերմալեն (10 մլն), Դուգլաս (4.5 մլն):

Նախորդ հոդվածը‘Տուգանք ծխելու համար’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին հետևում է «Չելսիին»’