‘«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից’

1043

«Բարսելոնա»-ի ղեկավարությունը Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի շուրջ «Բավարիա»-ի հետ համաձայնության գալուց հետո մտադիր է ևս մեկ կիսապաշտպանից բաժանվել: 

Sport.es-ի հաղորդմամբ` խոսքը Արտուրո Վիդալի մասին է: 

«Կապտանռնագույններ»-ի ղեկավարությունը ցանկանում է 32-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց ոչ պակաս քան 20 միլիոն եվրո ստանալ: 

Նշվում է, որ չիլիացու հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Ինտեր»-ն է, որը նրա տրանսֆերը փորձում է գնել ամռան սկզբից: 

Սակայն միլանյան ակումբի հետ կարող է մրցակցել ՊՍԺ-ն, որը հետաքրքրված է Վիդալի ծառայություններով: 

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն տանը չկարողացավ առավելության հասնել «Տոտենհեմ»-ի նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարին այլընտրանք. «Ռեալ»-ը տրանսֆերային նոր նպատակ ունի’