‘«Բարսելոնա» – «Լևանտե» 5-0․ Լեոնել Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ(տեսանյութ)’

1305

Իսպանիայի առաջնության 23—րդ տուրում կատալոնական թիմը սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ: «Բարսելոնայի» հարձակման գիծը, որը նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անվանել էր լավագույնն աշխարհում, 5 անպատասխան գոլ խփեց: Նեյմարը և Սուարեսն աչքի ընկան մեկական գոլով, իսկ թիմի առաջատար Մեսսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 56 միավոր, մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ռեալին» զիջելով ընդամենը մեկ միավոր, իսկ «Լևանտեն» մնաց 19 միավորով` 18-րդ հորիզոնականում: 

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ ԼԵՎԱՆՏԵ

5-0 (2-0)

MC

1-0՝ Նեյմար 17՛, 2-0՝ Լիոնել Մեսսի 38՛, 3-0՝ Լիոնել Մեսսի 59՛, 4-0՝ Լիոնել Մեսսի 65՛ (11մ), 5-0՝ Լուիս Սուարես 73՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 2.Մարտին Մոնտոյա, 14.Խավյեր Մասկերանո, 15.Մարկ Բարտրա, 21.Ադրիանո, 4.Իվան Ռակիտիչ (20.Սերխիո Ռոբերտո, 62), 5.Սերխիո Բուսկետս, 6.Չավի, 7.Պեդրո Ռոդրիգես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար (9.Լուիս Սուարես, 67)

ԼԵՎԱՆՏԵ. 13.Դիեգո Մարինո, 2.Իվան Լոպես (30.Jason, 71), 3.Տոնո, 4.Դավիթ Նավառո, 14.Իվան Ռամիս, 11.Խոսե Լուիս Մորալես, 17.Յորդի Քսումետրա, 23.Պապա Կուլի Դիոպ (25.Խոսե Մարի, 78), 24.Սիմաո Ժունիոր, 5.Կալու Ուչե (18.Վիկտոր, 62), 7.Դավիթ Բառալ

Զգուշացում՝ Սերխիո Բուսկետս 77՛ (Բ), Իվան Ռամիս 64՛ (Լ), Դավիթ Բառալ 68՛ (Լ)
Մրցավար՝ Մելերո Լոպես (Իսպանիա)

 

76

ԳՆԴԱԿԻ %

24

18 (10)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

4 (0)

6

ՏՈՒԳԱՆՔ

13

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 20-ին` համազգային հավաք. Եռյակի առաջնորդների հանդիպման արդյունքները (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Տոնի Կրոս. ««Ռեալում» ոչ ոք իրեն աստղ չի համարում»’