‘«Բարսելոնա» — «Մալագա» հանդիպման հիմնական թեման Գվարդիոլան էր’

736

Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ «Բարսելոնա» — «Մալագա» (2:2) հանդիպման մեկնարկից առաջ, ընթացքում եւ ավարտից հետո խոսակցության հիմնական թեման եղել է Խոսեպ Գվարդիոլային «Բավարիայի» մարզիչ նշանակելը, հաղորդում է Marca:

Կատալոնյան ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան նշել է. «Ուրախ եմ, որ Պեպը համաձայնության է եկել «Բավարիայի» հետ, դրանոց նա ցույց է տալիս, որ ցանկանում է շարունակել աշխատել ֆուտբոլի այս խելահեղ աշխարհում: Երբ աշխարհի լավագույն մարզիչը չի աշխատում՝ դա լավ չէ»:

«Բարսայի» կիսապաշտպան Մոնտոյա. «Շատ ուրախ եմ նրա համար: Եթե Պեպը որոշել է աշխատել Գերմանիայում, ապա դա նշանակում է, որ նրա նպատակն է առաջ տանել մեծ ակումբը: Հաջողություն եմ մաղթում նրա եւ հույս հայտնում, որ մենք դեռ կհանդիպենք խաղադաշտում:  

«Բարսայի» դարպասապահ Պինտոն շատ կարճ եւ կոնկրետ է խոսել. «Եթե Պեպը երջանիկ է, ապա մենք էլ ենք երջանիկ»:

Նախորդ հոդվածը‘Կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Մահապատժի է ենթարկվել Սոմալիում պահվող ֆրանսիացի ռազմագերին’