‘«Բարսելոնա»-ն ձմռանը կարող է ձեռք բերել «Ման. Յունայթեդ»-ի ֆուտբոլիստի տրանսֆերը’

2089

Կատալոնական «Բարսելոնա»-ն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ձեռք բերել «կարմիր սատանաներ»-ի առաջատարներից մեկի տրանսֆերային իրավունքները: Այս մասին հայտնում է le10sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «կապտանռնագույններ»-ը շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել 21-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտոնի Մարսիալի նկատմամբ, ով կարողանում է հանդես գալ ինչպես հարձակման եզրերում, այնպես էլ կենտրոնում: Կատալոնացիները կարող են առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պաշտոնական առաջարկ անել «ՄՅու»-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը «Ման. Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է 11 խաղ, որոնցում աչքի է ընկել 5 գոլով և 6 գոլային փոխանցմամբ:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Բենֆիկա»-ի 16-ամյա հարձակվողի ծառայություններով’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շուտով կերկարաձգի պայմանագրի ժամկետը 4 ֆուտբոլիստի հետ’