‘«Բարսելոնա» – «Ռեալ». հսկայական խճանկար` ի հիշատակ Յոհան Կրուիֆի’

1296

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Ռեալ»-ի դեմ հանդիպման ժամանակ «Բարսելոնա»-ն կհարգի թիմի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրուիֆի հիշատակը:

90 000 քարտից հսկայական խճանկար կպատկերվի` «Շնորհակալ ենք, Յոհան» գրառմամբ: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆը կյանքից հեռացել է մարտի 24-ին: Նա տառապում էր թոքերի քաղցկեղով:

Հավելենք, որ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է ապրիլի 2-ին «Կամպ Նոու» մարզադաշտում: «Շնորհակալ ենք, Յոհան» գրառումը կլինի նաև «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների և խաղի մեկնարկից առաջ նրանց ուղեկցող երեխաների մարզաշապիկների վրա:

Նախորդ հոդվածը‘Եվա Կառնեյրոն հեռացել է ֆուտբոլից ու կաշխատի Ջիբրալթարի հիվանդանոցներից մեկում’
Հաջորդ հոդվածը‘ Ռոյս. «Գյոտցեն խելացի է, և գիտի՝ ինչն ավելի լավ կլինի իր ապագայի համար»’