‘«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» 1-2․ Մադրիդցիները«Կամպ Նոուում» հաղթեցին(տեսանյութ)’

1342

Առաջատար «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվեց սկզբունքային մրցակցին՝ Մադրիդի «Ռեալին»: Առաջին խաղակեսը նշանավորվեց կոպիտ պայքարով, Սերխիո Ռամոսի՝ Լիոնել Մեսսիի նկատմամբ կանոնները խախտելուց հետո չնշանակված 11-մետրանոց հարվածով, դաշտի տերերի զգալի առավելությամբ, բայց ոչ գոլերով:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին, անկյունային հարվածի խաղարկումից հետո Խերարդ Պիկեն առաջ մղեց կատալոնական թիմին, սակայն 6 րոպե անց Կարիմ Բենզեման վերականգնեց հաշվի հավասարությունը՝ դառնալով հիանալի գոլի հեղինակ:

81-րդ րոպեին գլխավոր մրցավար Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը չհաշվեց Գարեթ Բեյլի խփած գոլը, սակայն մադրիդյան թիմին հաջողվեց Կատալոնիայից 3 միավորով հեռանալ. 85-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Նշենք, որ «Ռեալը» խաղն ավարտեց 10 հոգով. 83-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց ավագ Սերխիո Ռամոսը:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 69 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Զիդանի թիմը «Բարսելոնային» զիջում է արդեն 7 միավորով, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին»՝ 1:

ԲԱՐՍԵԼՈՆԱՌԵԱԼ Մ.

1-2 (0-0)

MC

 

1-0՝ Խերարդ Պիկե 56՛, 1-1՝ Քարիմ Բենզեմա 62՛, 1-2՝ Կրիշտիանու Ռոնալդու 85՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 6.Դանի Ալվես, 18.Խորդի Ալբա, 4.Իվան Ռակիտիչ (7.Արդա Թուրան, 74), 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա, 14.Խավյեր Մասկերանո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 14.Կազեմիրո, 19.Լուկա Մոդրիչ, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (20.Խեսե, 78), 11.Գարեթ Բեյլ (18.Լուկաս, 90)

 

Զգուշացում՝ Լուիս Սուարես 27՛ (Բ), Խավյեր Մասկերանո 29՛ (Բ), Իվան Ռակիտիչ 58՛ (Բ), Սերխիո Ռամոս 10՛ (Ռ), Դանիել Կարվախալ 18՛ (Ռ) ;Հեռացում՝ Սերխիո Ռամոս 83՛ (Ռ) ; Մրցավար՝ Ալեխանդրո Էրնանդես (Իսպանիա)

 

68

ԳՆԴԱԿԻ %

32

14 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

15 (6)

17

ՏՈՒԳԱՆՔ

15

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել’
Հաջորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչը՝ Մայամիի մրցաշարի եզրափակչում’