‘«Բարսելոնա»-«Սելտա»՝ 6:1. Լուիս Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’

1457

Հանդիպման 28-րդ րոպեին Լիոնել Մեսսին տուգանային հիանալի հարվածով առաջ մղեց կատալոնացիներին: Նախքան ընդմիջման գնալը հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. 39-րդ րոպեին Կլաուդիո Բրավոյի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ջոն Գվիդետին: 

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» 5 գոլ խփեց և վաստակեց հերթական 3 միավորը: 59-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Լուիս Սուարեսը: 75-րդ րոպեին կրկին Մեսսիի հիանալի խաղի շնորհիվ Սուարեսը հաշիվը դարձրեց 3:1: 

81-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց արդեն «Սելտայի» դարպասին. նշակետին մոտացավ Լիոնել Մեսսին, սակայն հարվածելու փոխարեն արգենտինացին փոխանցում կատարեց Սուարեսին, ով էլ հեթ-տրիկ ձևակերպեց: Երեք րոպե անց Իվան Ռակիտիչը խփեց իր թիմի հինգերորդ գոլը, իսկ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Նեյմարը: 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 57 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցելով 3 միավորով: «Սելտան» մնաց 35 միավորով՝ 8-րդ տեղում:

ԲԱՐՍԵԼՈՆԱՍԵԼՏԱ

6-1 (1-1)

MC

 

1-0՝ Լիոնել Մեսսի 28՛, 1-1՝ Ջոն Գուիդետի 39՛ (11մ), 2-1՝ Լուիս Սուարես 59՛, 3-1՝ Լուիս Սուարես 75՛, 4-1՝ Լուիս Սուարես 82՛, 5-1՝ Իվան Ռակիտիչ 84՛, 6-1՝ Նեյմար 90՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 6.Դանի Ալվես (22.Ալեիքս Վիդալ, 61), 18.Խորդի Ալբա, 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (7.Արդա Թուրան, 78), 14.Խավյեր Մասկերանո, 20.Սերխիո Ռոբերտո (4.Իվան Ռակիտիչ, 61), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ՍԵԼՏԱ. 1.Սերխիո Ալվարես, 2.Ուգո Մալյո, 19.Ջոնի, 21.Կառլես Պլանյաս, 22.Գուստավո Կաբրալ, 5.Պաբլո Էրնանդես (5.Մարսելո Դիաս, 65), 6.Նեմանյա Ռադոյա, 8.Պաբլո Էրնանդես, 18.Դանիել Վաս (36.Պապ Դիոպ, 83), 11.Ջոն Գուիդետի (16.Դեյան Դրաժիչ, 77), 12.Կլաուդիո Բովու, 23.Խոսեպ Սենյե

 

Զգուշացում՝ Գուստավո Կաբրալ 11՛ (Ս), Կառլես Պլանյաս 27՛ (Ս), Ուգո Մալյո 43՛ (Ս), Խոսեպ Սենյե 75՛ (Ս) ; Մրցավար՝ Ալեխանդրո Էրնանդես (Իսպանիա)

 

65

ԳՆԴԱԿԻ %

35

18 (10)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (4)

7

ՏՈՒԳԱՆՔ

16

0

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ցյուրիխ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ և հաղթեց Շիրովին’