‘«Բարսելոնա» – «Սեվիլյա» 2-1․ Առաջատարը կամային հաղթանակ է տանում (տեսանյութ)’

1257

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալել էր «Սևիլյային»: 

Հանդիպման 20-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Վիտոլոն: Նախքան ընդմիջման գնալը՝ 31-րդ րոպեին, կատալոնացիներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. տուգանային հարվածի գեղեցիկ իրացմամբ աչքի ընկավ Լիոնել Մեսսին:  

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Խերարդ Պիկեն խփեց իր թիմի երկրորդ և հանդիպման վերջին գոլը: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 66 միավոր և 8 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյին», 12 միավորով՝ լավագույն եռյակը եզրափակող «Ռեալին»: «Սևիլյան» մնաց 41 միավորով՝ 5-րդ տեղում:

ԲԱՐՍԵԼՈՆԱՍԵՎԻԼՅԱ

2-1 (1-1)

MC

 

0-1՝ Վիտոլո 20՛, 1-1՝ Լիոնել Մեսսի 31՛, 2-1՝ Խերարդ Պիկե 48՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 18.Խորդի Ալբա, 22.Ալեիքս Վիդալ (6.Դանի Ալվես, 55), 24.Ժերեմի Մատյո, 5.Սերխիո Բուսկետս, 7.Արդա Թուրան (8.Անդրես Ինյեստա, 64), 20.Սերխիո Ռոբերտո (4.Իվան Ռակիտիչ, 75), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ՍԵՎԻԼՅԱ. 1.Սերխիո Ռիկո, 2.Բենուա Տրեմուլինա, 3.Ադիլ Ռամի, 5.Տիմոտե Կոլոձեյչակ, 23.Կոկե, 7.Միքայել Կրոն-Դելի, 8.Վիսենտե Իբոռա (30.Խուան Մունյոս, 75), 14.Սեբաստիան Կրիստոֆորո (22.Եվգենի Կոնոպլյանկա, 63), 15.Սթիվեն Նզոնզի, 20.Վիտոլո, 9.Կեվին Գամեյրո

 

Զգուշացում՝ Դանի Ալվես 71՛ (Բ), Սերխիո Ռոբերտո 74՛ (Բ), Խերարդ Պիկե 90՛ (Բ), Ադիլ Ռամի 30՛ (Ս), Տիմոտե Կոլոձեյչակ 77՛ (Ս) ;Մրցավար՝ Սանտիագո Խայմե Լատրե (Իսպանիա)

 

68

ԳՆԴԱԿԻ %

32

17 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (4)

13

ՏՈՒԳԱՆՔ

10

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Անգլիայի Լիգայի Գավաթի Եզրափակիչ։ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» 1-1 (1-3 11մ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն պարզաբանել է իր հայտարարությունը’