‘«Բարսելոն»-ի Սուարեսից մինչև «Չելսի»-ի Ֆաբրեգասը’

1158

Իսպանիա. Վամպիրը՝ «Նոու Կամպում»

Ամեն դեպքում ֆուտբոլում տաղանդից կարևոր ոչինչ չկա: Իսկ եթե այն հսկայական է ու անչափելի, արդեն կարևոր չէ, թե ֆուտբոլիստը ինչ վատ սովորություն ունի, կծո՞ւմ է, թե ոչ: Միևնույնն է՝ նա անգին է: «Բարսելոնան»  ամենահակասական և փոքր-ինչ խենթ Սուարեսի համար 81 մլն եվրո  է վճարել: Հիմա արդեն այս ֆուտբոլիստը Իսպանիայի ամենսիրված ակումբներից մեկի խաղացողն է: Մինչև աշխարհի առաջնությունն արդեն պարզ էր, որ այս ուրուգվայցին կհեռանա «Լիվերպուլից»: Նույնիսկ 4-ամսյա պատիժը չի խանգարել աս գործարքի իրականացմանը: Ամեն դեպքում, Լուիսը կխաղա այն թիմում, որին  արժանի է: Ի դեպ, թեև դաշտում խենթ նոպաների,  Սուրաեսը կյանքում շատ լավ ու հանգիստ տղա է:

«Իմ սերը «Լիվերպուլի» հանդեպ երբեք չի մարի: Ինձ համար թե քաղաքը, թե ակումբը դարձել են հարազատ, իսկ երկրպագուները оգնել են, որ ամեն оր ես արթնանամ ժպիտով: Ներեցեք, որ ես ստիպված եմ մտածել իմ կարիերայի ու ընտանիքի մասին, իմ կնոջ բոլոր հարազատները Իսպանիայում են ապրում: Ամեն դեպքում, ես միշտ ջերմությամբ կհիշեմ «Լիվերպուլը», –  այսպես ազնվորեն, հպարտորեն ու անկեղծորեն է հրաժեշտ տվել ֆուտբոլիստն իր թիմին, оրինակ ծառայելով շատ ֆուտբոլիստների համար:

Ուրագվայցի ֆուտբոլիստից բացի «Բարսելոնա» են տեղափոխվել աշխարհի առաջնության ևս երկու մասնակից՝ հիանալի դարպասապահ Բրավոն (և բոլորովին էլ չի կարելի ասել, որ նա կդառնա տեր Շտեգենի փոխարինող) և խորվաթ ֆուտբոլիստ Ռակիտիչը: Իվանը հնարավորություն ուներ նաև տեղափոխվել «Ռեալ», սակայն ընտրեց կատալոնական ակումբը: 

Մարիո Մանջուկիչը, իհարկե, այնպիսի տաղանդ չէ, ինչպիսին Սուարեսն է, բայց գերազանց ձեռքբերում է: «Ատլետիկո»-ն, ինչպես միշտ, հիանալի աշխատեց տրանսֆերային շուկայում: Եվ, եթե իր ժամանակին Ֆալկաոին հիանալի փոխարինեց Դիեգո Կոստան, ապա այս ֆուտբոլիստը կարող է իսպանացիներին մոռացնել տալ Դիեգո Կոստայից  բաժանումը:

Մարիո Մանջուկիչը

«Ռեալ»-ում ամեն ինչ դեռ շշուկների մակարդակում է: Հնարավոր է, որ հեռանան երկու դարպասապահերն էլ՝ Իկեր Կասիլյասն ու Դիեգո  Լոպեսը: Իսկ ամենակարևոր հարցն այն է, թե կգնի՞ արդյոք «Ռեալը» Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Խամես Ռոդրիգեսին: Այս վերջինը շատ գրավիչ տրանսֆեր է: 

Անգլիական տրանսֆերներ

«Բարսելոնան» ձեռք բերեց Սուարեսին՝ փոխարենը Անգլիա ուղարկելով Սեսկ Ֆաբրեգասին: Սակայն, ոչ թե «Լիվերպուլ», այլ՝ «Չելսի»: Իսպանացու խոսքով՝՝ինքն Անգլիայում անավարտ գործեր ունի: «Չելսի»-ի է եկել նաև Դիեգո Կոստան, որն ուղղակի հիանալի մրցաշրջան էր ացկացրել:

Սեսկ Ֆաբրեգասը

«Արսենալը» ձեռք է բերել Ալեքսիս Սանչեսին: Եվ, վերջապես, «Արսենալը» Լամբերտից հետո գնել է Լալանային: Իսկ «Նյուքասլը» «Արսենալին» տալով ֆրանսիացի  Դեբյուշին, ձեռք է բերել մեկ այլ ֆրանսիացու՝ Կաբելային: 

Մնացած բոլորը. Նոյերը պաշտպան կդառնա՞

Դեռևս մեկ ամիս առաջ «ՊՍԺ» հայտարարել էր, որ իր պաշտպանությունը կվերստեղծի Տիյագու Սիլվա-Դավիդ Լուիզ զույգի միջոցով: Այդ նպատակով ֆրանսիական ակումբի տերերը  ներդրել են 50 մլն դոլար: Մի բան ակնհայտ է, որ Լուիզը առաջնորդ է և ցանկացած թիմի հոգին կարող է դառնալ: Նա հիանալի է կազմակերպում և ավարտում հարձակողական գրոհները:

Ինչ վերաբերում է Իտալիային, ապա այնտեղ միշտ էլ սիրել են այս ֆուտբոլիստներին: «Միլանը» գնել է Ադիլ Ռամիին, իսկ «Ռոման»-ն  Էշլի Կոուլին:  

Վերջապես,  Գերմանիան նորությունների հոսքը չի պայթեցրել հնչեղ անուններով: Թեև Քեյլոր Նավասը, իսկապես, թոփ դարպասապահ է: Միայն, թե «Բավարիայում», որտեղ նա հայտնվել է, կոստառիկացի այս հրաշքը հազիվ թե կարողանա ճնշել աշխարհի լավագույն դարպասապահններից մեկին՝ Նոյերին: Եթե, իհարկե, Նոյերը չվերաորակավորվի որպես պաշտպան…. 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Յուրիկ Վարդանյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին հասցրել է բավականին ունեցվածք կուտակել. «Ժողովուրդ»’