‘Բարտոմեու. «Բարսելոնան» գրավում է ֆուտբոլիստներին, քանի որ ավելին է, քան ակումբը’

1176

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ կատալոնական թիմի աստղային ֆուտբոլիստներն այլ ակումբներում ավելի շատ գումար աշխատելու հնարավորություն են ունեցել:

-Մենք գիտենք, որ Մեսսին այլ ակումբներում կարող էր ավելի շատ գումար վաստակել: Նույնը կարող եմ ասել Նեյմարի, Բուսկետսի, Պիկեի և Սուարեսի մասին: Երբ Նեյմարը դեռ չէր տեղափոխվել «Բարսելոնա», այլ ակումբներից ավելի շահավետ առաջարկներ ունեն: Սուարեսը նույնպես նման իրավիճակում էր, բայց այս ֆուտբոլիստներն ընտրել են մեր ակումբը: «Բարսելոնան» գրավում է ֆուտբոլիստներին, քանի որ ավելին է, քան ակումբը,-Բարտոմեուի խոսքը մեջբերված է «The Daily Mail»-ից:

Նախորդ հոդվածը‘Տոտի. «Այս իրավիճակում չեմ կարող մնալ «Ռոմայում»»’
Հաջորդ հոդվածը‘Սպալետին Տոտիին տուն է ուղարկել նրա խոսքերի պատճառով’