‘Բարտոմեու. «Մեսսին ինձանից երբեք չի խնդրել Էնրիկեի գլուխը»’

699

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերթական անգամ հերքել է խոսակցություններն այն մասին, թե իբր թիմի առաջատար Լիոնել Մեսսին ակումբի ղեկավարությանը խնդրել է աշխատանքից ազատել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին: Իսպանական լրատվամիջոցները բազմիցս գրել են այն մասին, որ արգենտինացի ֆուտբոլիստը տարաձայնություներ ունի մարզչի հետ: Մասնավորապես, հաղորդվում էր, որ Մեսսին մինչեւ հիմա չի շփվում Էնրիկեի հետ:

«Դա իրականությանը չի համապատասխանում: Մեսսին երբեք չի խնդրել ինձնից Լուիս Էնրիկեի գլուխը: Նա նման խնդրանքով չի դիմել նաեւ ակումբի ղեկավարության այլ անդամների»,-Բարտոմեուի խոսքն է փոխանցում «Sport» պարբերականը:

Նախորդ հոդվածը‘Վենգեր. ՖԻՖԱ-ն ճիշտ որոշում է ընդունել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’