‘«Բարև Երևանը» դատապարտում է ՀՀԿ որդեգրած գործելաոճը’

1011

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Երեկ` ապրիլի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ խոչընդոտվեց քաղաքացիների հետ հանդիպումը. նախ կտրեցին հոսանքալարը, ապա այն վերանորոգելուց հետո հոսանքազրկեցին ողջ շենքը: Երբ միջոցառման կազմակերպիչները փորձեցին անհրաժեշտ հոսանքը հայթայթել այլ աղբյուրից՝ ՀՀԿ շտաբից դուրս եկած երիտասարդները հրահրեցին քաշքշուկ, որը դադարեցվեց ոստիկանների միջամտությունից հետո:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի շտաբը դատապարտում է ՀՀԿ որդեգրած այս գործելաոճը և ոստիկանությունից պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ` բացահայտելու և պատասխանատվության  ենթարկելու սադրիչներին, ինչպես նաև ապահովելու դաշինքի կազմակերպած հետագա միջոցառումների կարգուկանոնը և մասնակիցների անվտանգությունը»:

Նախորդ հոդվածը‘Վալերի Կարպին. «Մորդովիայի» հետ խաղը Մովսիսյանը նույնպես բաց կթողնի’
Հաջորդ հոդվածը‘ Կոնգրեսը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Տարոն Մարգարյանը թալանել է ժողովրդին. Տեսանյութ’