‘«Բարև, Երևանը» դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ ԿԸՀ-ի’

8704

Երևանի ավագանու ընտրությունները գաղջ մթնոլորտում են անցել, և դրա մեղավորն իշխանությունն է, պնդում է «Բարև, Երևան» դաշինքի ընտրական ցուցակի 7-րդ համար Դավիթ Սանասարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ «Բարև, Երևան» դաշինքը դիմել է վարչական դատարան` վիճարկելու ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Նա նշեց, որ «Բարև, Երևանը» ձայների վերահաշվարկ է պահանջել ոչ թե իր ձայների թիվն ավելացնելու, այլ գրանցամատյաններն ու ընտրացուցակները ստուգելու համար: Իսկ վերահաշվարկն արդյունք տվել է, գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունները խախտումներով են անցել, դաշինքը մոտ 1500 խախտում է արձանագրել:

Անդրադառնալով նախօերին հրապարակված՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշմանը՝ Դավիթ Սանասարյանը նկատեց, որ հանձնաժողովը կրկին ոչ ճիշտ որոշում է կայացրել:

«Եթե ավագանիում լիներ ընդդիմադիր ուժ, ընդդիմադիր քվեարկություն, ապա թե՛ Տարոն Մարգարյանը, թե՛ նրանից առաջ աշխատած քաղաքապետները թիթեռ նկարելով կամ շենքերը ներկելով չէին զբաղվի»,- Սանասարյանի խոսքերն է մեջբերում panarmenian.net-ը:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ մանդատները վերցնելու վերաբերյալ որոշում դեռ չեն կայացրել, բայց ինքը կարծում է, որ «պետք է աշխատենք ավագանիում և ջրի երես հանենք բոլոր թերությունները»:

Ավելացնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն` «Բարև, Երևանը» Երևանի ավագանիում ստացել է 6 մանդատ:

Նախորդ հոդվածը‘Ինտերպոլը և Լիտվան համոզված են, որ Թարգամաձեի հետապնդումը քաղաքական է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել’