‘«Բարև Երևանը» ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ԿԸՀ’

6308

«Բարև Երևան» դաշինքը դիմել է ԿԸՀ` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Դիմումը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին է ներկայացրել ԿԸՀ-ում «Բարև Երևանի» ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը: «Քվեարկության օրը «Բարև Երևան» դաշինքի վստահված անձինք ներկա էին եղել ընտրական տեղամասերի մեծամասնությունում, ինչը հնարավորություն տվեց բազմաթիվ տեղամասերում պահանջել վերահաշվարկ:

Մասնավորապես մայիսի 6-ին համապատասխան վերահաշվարկի դիմումներ գրանցվեցին

թիվ 5 ընտրատարածքի 5/01, 5/03, 5/10, 5/11, 5/32, 5/33,

թիվ 6 ընտրատարածքի 6/04, 6/05, 6/06, 6/07, 6/10, 6/19, 6/20, 6/23, 6/24, 6/27, 6/32, 6/33, 6/34, 6/36,

թիվ 7 ընտրատարածքի 7/02, 7/03, 7/04, 7/05, 7/07, 7/09, 7/12, 7/16, 7/18, 7/20, 7/24, 7/27, 7/28, 7/29, 7/32, 7/33,

թիվ 8 ընտրատարածքի 8/01, 8/02, 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07, 8/08, 8/09, 8/10, 8/12, 8/13, 8/14, 8/15, 8/16, 8/18, 8/22, 8/23, 8/26, 8/27, 8/28, 8/30, 8/31, 8/32, 8/34,

թիվ 9 ընտրատարածքի 9/01, 9/02, 9/03, 9/04, 9/05, 9/08, 9/09, 9/10, 9/11, 9/13, 9/18, 9/21, 9/22, 9/28, 9/29, 9/30, 9/33,

թիվ 10 ընտրատարածքի 10/01, 10/03, 10/12, 10/14, 10/15, 10/18, 10/22, 10/24, 10/25, 10/28,

թիվ 11 ընտրատարածքի 11/01, 11/02, 11/03, 11/04, 11/05, 11/06, 11/11, 11/14, 11/15, 11/16, 11/21, 11/24, 11/25, 11/26, 11/27, 11/18, 11/29, 11/32, 11/33, 11/35,

թիվ 13 ընտրատարածքի 13/01, 13/03, 13/05, 13/06, 13/07, 13/08, 13/11, 13/12, 13/13, 13/14, 13/16, 13/18, 13/19, 13/20, 13/21, 13/25, 13/26, 13/28, 13/29, 13/31, 13/32, 13/33, 13/34, 13/35. 13/37 տեղամասերի համար:

Այն տեղամասերում, որոնցում ԸՕ սահմանված ժամկետում կատարվեց վերահաշվարկ, մեր վստահված անձանց կողմից միաժամանակ ուսումնասիրվեցին գրանցամատյանների և ընտրողների ստորագրություններով ցուցակների գրանցումները, գրառումները:

Մայիսի 9-ին Երևանի 13 ԸԸՀ-ներ ուղարկվեցին դիմում-խնդրանքներ իրենց ընտրատարածքի բոլոր տեղամասերի գրանցամատյաններից մեզ հետաքրքրող գրառումները, կից նյութերը տրամադրելու մասին, ինչը նույնպես արվեց:

Արդյունքում «Բարև Երևան» դաշինքի տրամադրության ներքո հայտնվեցին ընտրության օրվան վերաբերվող հարյուրավոր նյութեր գրեթե բոլոր տեղամասերում տեղ գտած ԸՕ խախտումների մասին, որոնցից «ամենաանմեղները» Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված տուգանքներ են ենթադրում, ուրիշները առնվազն քրեական հետապնդում:

Մեր տրամադրության տակ գտնվող արձանագրված խախտումներից հարյուրավորների մասին նյութերը առկա են նաև ԸԸՀ-ներում և համաձայն ԸՕ 73 հոդվածի 4-րդ կետի դրանք պետք է ուսումնասիրվեն ԸԸՀ-ներում և այդ մասին ընդունված որոշումները ներկայացվեն ԿԸՀ: Քանի որ անվավերության դիմում ներկայացնելու վերջնաժամկետի պահին մեր տրամադրության տակ չկան ԸԸՀ-ների որոշումները արձանագրված խախտումների մասին, նկատի առնելով արձանագրված ընտրախախտումների համատարած, զանգվածային և վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող բնույթը, այդքանով էլ ընտրության արդյունքի վրա դրանց անխուսափելի ազդեցությունը, պահանջում ենք 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունը ճանաչել անվավեր:

Մեզ մոտ առկա փաստական նյութը տեղամասերում արձանագրված խախտումների, նաև լրատվամիջոցների և դիտորդների կողմից տարածված ընտրախախտումների ապացույցների մասին կներկայացնենք սույն դիմումի քննարկման նիստին կամ դրանից առաջ»,- ասված է դիմումում:

Կարդացեք նաև
«ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի»

Նախորդ հոդվածը‘Ծառահատում Տարոն Մարգարյանի տան դիմաց (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում արգելվելու է ոգելից խմիչքների ազատ վաճառքն ու գովազդը’