‘«Բարև, Երևանին» կրկին առաջարկել են նույն մեքենան՝ միայն լվացված’

877

«Բարև, Երևւան» դաշինքի ներկայացուցիչներին հրավիրել են «Երևանտրանս» և առաջարկել միևնույն մեքենան` միայն լվացված, փայլեցված վիճակում: Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի քարտուղար Դավիթ Սանասարյանը: Կայքը հիշեցնում է, որ Քաղաքապետարանից դաշինքին որպես ծառայողական ավտոմեքենա էր տրամադրվել 10 տարվա վաղեմության «ԳԱԶ-3110» մակնիշի տեխնիկապես մաշված, չգործող ավտոմեքենա, որից դաշինքը հրաժարվել էր` պահանջելով փոխարինել այլ մեքենայով:  

«Երեկ ես կրկին նամակ եմ գրել Տարոն Մարգարյանին` տեղեկացնելով, որ մենք կրկին հրաժարվում ենք նույն  մեքենայից»,- գործակալության հետ զրույցում ասել է ընդդիմադիր խմբակցության քարտուղարը` հավելելով, որ ինքն անձամբ է փորձել վարել իրենց առաջարկված մեքենան և համոզվել, որ այն չի կարող ծառայել նպատակին:  

Բայց պարզվում է` քաղաքապետարանն իր հաշվեկշռում իրականում ունի անհամեմատ ավելի լավ ավտոմեքենա, ինչի մասին անգամ հայտարարություն է տեղադրել իր պաշտոնական կայքում:  

Քաղաքապետարանը հուլիսի16-ին նախանշված աճուրդի մասին հայտարարություն է տարածել, որով վաճառքի է հանվել 2007թ. արտադրության «Ֆոլկսվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքանա: Մեկնարկային գինը նշանակվել է 10 440 000 դրամ:

Փաստորեն, քաղաքապետարանում գերադասում են վաճառել ավտոմեքենաները, բայց չտալ ընդդիմությանը: 

Նախորդ հոդվածը‘Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմու՞մ է ներկայացրել ‘
Հաջորդ հոդվածը‘Գոնսալո Իգուաինը տեղափոխվում է «Արսենալ», Կեյսուկե Հոնդան ՝ «Միլան»’